ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի բողոքը եւ անփոփոխ թողել Տոնոյանի խափանման միջոցը: Այս մասին հայտնել է Դավիթ Տոնոյանի պաշտպանները։
Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս առաջ էր մերժել ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու միջոնրդությունը, Դավիթ Տոնոյանի պաշտպաները բողոքարկել էին դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։
















































