Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ.Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության ի՛ր հավաքը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։

Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։

Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։

Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։

Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։

Հաջող և արդյուանվետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․

– Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։

– Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։

– Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։

Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։

Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։

Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։

Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։

Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները

Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։

Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։

Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031