Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով.հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրությունը փոխելու և Արցախի Հանրապետություն ձևակերպումը հանելու հարցը

«Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։ Այս մասին ամփոփոիչ մամուլի ասւոլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀՀ-ի կանոնադարության մեջ կատարվեն»,- ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ հնարավոր համարում է, որ այդ քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները և փոփոխություններին ընդդիմանալը կարող էին պատճառ հանդիսանալ պետնախարարի պաշտոնը լքելու հարցում, Բեգլարյանն ասաց․ «Չեմ կարող այդպիսի կապ տեսնել, դուք գիտեք, թե ինչու եմ ես զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշանակվի Պետական նախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրասակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից կայացվել է որոշումը։ Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»։
Պաշտոնավարումն ավարտող պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է նաև, որ շարունակելու է պետական ծառայությունը, իսկ թե ինչ կարգավիճակով ու գործառույթներով, այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031