«Ըստ օդում կախված լուրերի՝ կոնկրետ տեսակի նարկոտիկների բիզնեսները ՀՀ-ում ունեն շատ լուրջ պետական մակարդակում հովանավորներ: Ինչ-որ մեկը դրանով զբաղվո՞ւմ է, թե՞ չէ: Ինչ-որ մեկը զբաղվո՞ւմ է նրանով, որ տաքսու, երթուղայինների վարորդներն այլևս փսիխո չեն անցնում»,- այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ գրեթե բոլոր գիշերային ակումբներում ազատ վաճառվում են թմրադեղային կախվածություն առաջացնող տարբեր հաբեր. «Եկեղեցի էիք փակում, կաթողիկոսի կրծքից խաչն էիք պոկում… ինչ-որ հեղափոխության պահպանակներ կային չէ՞, բա գնացեք՝ տեսեք գիշերային ակումբներում ինչպես է սերունդն այլասերվում, որը հատուկ քաղաքականություն է»,- ասել է Զոհրաբյանը:


















































