Թվիթերյան միկրոբլոգում Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը գրել է, որ Եվրահորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր։
«Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի միջև չորս ժամ տևած բանակցություններից հետո տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Տեքստի առանցքային կետն այն է, որ «Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչում է որպես ահաբեկչությանը հովանավոր և ահաբեկչական միջոցներ կիրառող պետություն », — ընդծել է Անդրիուս Կուբիլիուսը։
















































