Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Հայտնի է ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Բրովարիում H225 Super Puma ուղղաթիռի կործանման նախնական պատճառը օդաչուի սխալն է։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի աղբյուրներին։
Գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռը չափազանց ցածր է թռչել սաստիկ մառախուղի պայմաններում։ Ճանապարհին բարձրահարկ շենք նկատելով՝ օդաչուն փորձել է շրջանցել այն, բայց արդեն շատ ուշ է եղել. ուղղաթիռը թեքվել է և ընկել մանկապարտեզի մոտակայքում։
Նույն աղբյուրի խոսքով` ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի աշխատանքի պատճառով օդաչուն զրկվել է նավիգացիոն սարքերից օգտվելու հնարավորությունից։

Հիշեցնենք` Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռը հունվարի 18-ի առավոտյան ընկել էր Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող մանկապարտեզի մոտ: Ուղղաթիռում 9 մարդ էր եղել, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, գերատեսչության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը և նրանց օգնականները: Բոլորը մահացել էին։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 25 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031