Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ո՞րն է Լաչինի միջանցքի հարցի միակ լուծումը

Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով ստեր տարածել՝ ասելով, թե իբր Լաչինի միջանցքը բաց է։ Այս մասին միջազգային կառույցներում ու հանդիպումներում հայտարարում են և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ նրանց ԱԳ նախարարը, և՛ այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ՝ փորձելով իրենց հանցավոր ու ցեղասպան քաղաքականությունը քողարկել եվրոպացի պաշտոնյաների առաջ։

Բայց իրականությունն այլ է. արդեն մեկուկես ամիս է՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ կեղծ «էկոակտիվտների» կողմից՝ զրկելով Լեռնային Ղարաբաղի հայերին բժշկվելու հնարավորությունից կամ էլ սեփական ընտանիքի անդամներին տեսնելուց։ Ինչքան էլ ադրբեջանցիները կեղծ պնդումներ տարածեն, ակնհայտ է, որ ճանապարհը փակվել է սեփական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքը դժոխքի վերածելու՝ էթնիկ զտումների համար։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի միջանցքը բաց է ու ընդամենը էկոակտիվիստների ակցիա է իրականացվում, ուրեմն թող համաձայնություն տա հայկական կողմի առաջարկին ու Լեռնային Ղարաբաղ ժամանի միջազգային փաստահավաք խումբ, տեղում ծանոթանա իրավիճակին ու խնդրի լուծման տարբերակներ առաջարկի։

Այլապես այլ ելք չի մնում, քան պնդել, որ Ադրբեջանի նպատակը հայությանը սեփական հայրենիքում ցեղասպանելն ու հումանիտար ճգնաժամի զոհ դարձնելն է։ Ռուս խաղաղապահների ու ռուսական կողմի գործադրած ջանքերի մասին խոսելը կամ հույս փայփայելը, թե ռուսական կողմը կկանխի արդեն 45 օր փակ Լաչինի միջանցքի արդյունքում ստեղծված հումանիտար աղետը, կլինի պարզապես միամտություն։ Հարցը լուծող լինեին՝ վաղուց էին լուծել, եթե իհարկե Լաչինի միջանցքը փակելու շահագրգիռ կողմ չեն, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին Հայաստանից կորզել զիջումներ։ Եվ միայն միջազգային փորձագետների տեղակայումը Լաչինում կարող է լուծում տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հակառակ դեպքում այն կարող է դեռևս երկար շարունակվել։

1in.am 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031