Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջն են առաջ քաշում. «Հրապարակ»

Արցախի շրջափակման 46-րդ օրն է: Երեկ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց իր ադրբեջանցի գործընկերների ծրագիրը․ «Մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը եւ հետո կրկին մի քանի օրով բացել, եւ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»:

Անշուշտ, Նիկոլ Փաշինյանն ավելի տեղեկացված է ադրբեջանցիների պլաններից, մենք դրանում կասկածներ չունենք: Բայց արցախյան մեր աղբյուրներն այլ տեղեկատվություն էլ են փոխանցում մեզ:

Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ իր եւ Արցախի միջեւ ոչ մի միջնորդ չլինի, որ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ բանակցեն Արցախի իշխանությունների հետ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանը հանդես չգա միջնորդի դերում, այլեւ Ռուսաստանը եւ «Ռուսաստանի նշանակած Ռուբեն Վարդանյանը»: Եվ ճանապարհը բացելու գլխավոր պայմանը մեկն է` Ռուբեն Վարդանյանի հեռացումը պետնախարարի պաշտոնից: Մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանից շատ կոշտ մեսիջ են փոխանցել` ճանապարհը չի բացվի, քանի դեռ Արցախում պաշտոնավարում է Ռուբեն Վարդանյանը, եւ այդ հարցում որեւէ զիջման չեն գնալու:

Ցավոք սրտի, Արցախում արդեն որոշակի ալիք է բարձրանում` ընդդեմ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման, եւ վաղը, մյուս օրը հնարավոր է, որ անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեն` Վարդանյանին հեռացնելու պահանջով, որպեսզի ճանապարհը բացվի: Բայց Արցախում կան մարդիկ, որոնք դեմ են Վարդանյանի հեռացմանը: Դրան խիստ դեմ են նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Մենք հետաքրքրվեցինք ռուսական կողմի վերաբերմունքով: Մեզ ասացին, որ ռուսներն այնքան են պասիվացել եւ մի կողմ քաշվել, որ իրենց համար միեւնույն է` Ռուբեն Վարդանյանը կպաշտոնավարի՞, թե՞ ոչ: Հակառակը` մի քանի անգամ Արցախի նախագահին մեսիջներ են փոխանցել, որ ազատ է այդ հարցում` կարող է հենց այսօր էլ ազատել Վարդանյանին:

Իրականում` Արցախում փակուղային վիճակում են հայտնվել. Զիջել ադրբեջանական պահանջներին եւ Ռուբեն Վարդանյանին փոխել՝ նշանակում է դուռ բացել նոր զիջումների համար, չզիջել եւ շարունակել ապրել փակ ճանապարհներով, բլոկադայի մեջ՝ նույնպես հղի է վտանգներով եւ Արցախի հայաթափմամբ: Ի վերջո, այս վիճակը երկարելու դեպքում մարդիկ կգտնեն Արցախից հեռանալու ճանապարհը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031