Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան զոհեր, վիրավորներ (լուսանկարներ)

Առնվազն 50 մարդ է զոհվել Թուրքիայի հարավ-արևելքում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է RTVI-ը:

Նշվում է, որ տեղի իշխանությունների տվյալներով` Դիարբեքիրում մահացել է վեց մարդ, Օսմանիեում՝ 7, Շանլըուրֆայում՝ 15, Մալաթիայում՝ 23։

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները` Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքի մոտ, ժամը 4:17-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է բնակավայրից 37 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ Մի քանի քաղաքներում տներ են փլուզվել:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տեղեկատվությունը տարբերվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Գործակալության տվյալներով՝ ժամը 4:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պազարջիկ քաղաքում (Քահրամանմարաշ նահանգ) 7 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Երկրաշարժը զգացվել է Սիրիայում, Լիբանանում և Կիպրոսում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն TRT հեռուստաընկերության եթերում ասել է, որ առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ևս վեց խոշոր հետցնցում՝ ավելի քան 6 բալ ուժգնությամբ, նրա խոսքով՝ երկրի մի քանի շրջաններ հայտարարվել են տագնապի ամենաբարձր մակարդակ։
Օսմանիե նահանգի ղեկավարը հայտարարել է 34 ավերված շինությունների և հինգ զոհերի մասին։ Շանլըուրֆա նահանգում ավերվել է 16 շենք, առնվազն 10 մարդ զոհվել է։

Ադանա քաղաքում երեք բազմահարկ շենք է ավերվել, Դիարբեքիր նահանգում փլուզվել է ութ հարկանի շենք։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում առնվազն երեք մարդ է զոհվել, մոտ 100 մարդ վիրավորվել է։

Ըստ Sana գործակալության՝ Սիրիայի Համա քաղաքում (գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա) ութ հարկանի շենք է փլուզվել։

Dozens dead in Turkey, Syria after powerful earthquake – DW – 02/06/2023

WATCH: Powerful 7.8 magnitude earthquake jolts Turkey, many buildings damaged

 

Deadly Turkey Earthquake Is Felt in Israel and Syria: Live Updates - The New York Times

Turkey earthquake latest: Scores dead with many trapped under collapsed buildings

Turkey 7.8 earthquake ruins buildings! Huge earthquake strikes Diyarbakir causing major damage - YouTube

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031