Արդեն 62-րդ օրն է, ինչ ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Հայաստանն ու Արցախը միացնող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Արցախի մեր հայրենակիցները փաստացի շրջափակման մեջ են՝ զրկված լինելով ազատ տեղաշարժի իրավունքից, կանգնելով պարենային ճգնաժամի վտանգի առաջ:
Աննախադեպ հումանիտար պայմաններում հայտնված արցախցին շարունակում է պայքարել, արարել Արցախում, համալրել իր ընտանիքը։ Արցախն այսօր ավելի քան երբևէ օգնության կարիք ունի։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քչերից է, ում խոսքը Արցախի կողքին կանգնելու հարցում նաև գործ է։ Երեկ այդ մասին փաստեց նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին՝ հերթական աջակցության համար։ Գագիկ Ծառուկյանը դիմել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ԿԽՄԿ ներկայացուցչությանը՝ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր երեխաներին Ծառուկյան ընտանիքի անունից խորհրդանշական ոսկե խաչեր, նորածին երեխա ունեցող ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցություն փոխանցելու խնդրանքով։ Ծառուկյանի խոսքով՝ շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության ու արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար, ամեն երեխայի ծնունդը հաղթանակ է։
Ծառուկյանը մշտապես կապը պահում է Արցախի ղեկավարության հետ՝ հայտնելով իր պատրաստակամությունը ցանկացած աջակցության հարցում, մշակվում են ծրագրեր նաև Արցախում հազարավոր այլ ընտանիքների աջակցելու հարցում։
Այսպիսի գործունեության արդյունքում է, որ արցախցին համոզվում է՝ մենակ չէ և համայն հայության ջանքերով, դաշնակիցների և քաղաքակիրթ աշխարհի միջոցով կարողանալու է պահել Արցախի հայերի՝ սեփական հողում անվտանգ ապրելու իրավունքը։
Ադրբեջանը արցախցուն չի կոտրելու, չի հասնելու Արցախի հայաթափմանը։
Newday.am

















































