Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Դանակահարություն 47 համարի երթուղային ավտոբուսում․ երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նրան ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երկու անձանց ինքնությունը։ Վերջիններս 53 և 23 տարեկան տղամարդիկ են, որոնց գործողություններն անհատականացվել են։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղևորին վիճաբնության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը:

Մասնավորապես՝ 2023թ․ հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում, 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում ուղևորներից երկուսը, իրենց անձի ենթադրյալ առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով և երթուղային ավտոբուսում գտնվող ուղևորների անդորրը խաթարելով, ավտոբուսում գտնվող ուղևորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խմբի կազմում կատարել խուլիգանություն։

Խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղևորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով և ձեռքերով  բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ուղևորի մարմնի տարբեր մասերին, իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղևորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կատարված հանցավոր արարքների պատճառով նաև խափանվել է երթուղայինի բնականոն աշխատանքը, ուղևորների մի մասը հեռացել են երթուղայինից, իսկ նշված երկու անձինք դիմել են փախուստի:

Դեպքից հաշված օրեր անց վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031