Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում

ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում: Նման հայտարարություն է արել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը ՀԱՊԿ-ի պետությունների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների պետերի աշխատանքային հանդիպման ժամանակ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է БелТА գործակալությունից:

Բելառուսի պաշտպանության նախարարը նշել Է, որ այսօրվա հանդիպման ժամանակ ներկաներից յուրաքանչյուրը կբարձրաձայնի կազմակերպության ձևաչափով համագործակցության զարգացման վիճակի և հեռանկարների վերաբերյալ իր տեսլականը։

«Դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ՝ ուղղված հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վստահ եմ, որ բելառուսական կողմի հնչեցրած դիրքորոշումը ձեր կողմից կներկայացվի պաշտոնակիցներիս ուշադրությանը, որոնց ուրախ կլինեմ տեսնել մայիսի 25-ին Մինսկում՝ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում», — ասել է Վիկտոր Խրենինը։

Նրա համոզմամբ՝ այսօրվա միջոցառման արդյունքները հիմք կլինեն կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների հետագա իրականացման համար։ Վիկտոր Խրենինը բոլորին մաղթել է արդյունավետ աշխատանք և պաշտպանության գերատեսչությունների զարգացմանն ու ՀԱՊԿ-ի պաշտպանական բաղադրիչի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031