Արցախի Հանրապետության ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
— Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետև բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն… Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,-սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը…
Սա դեռ սկիզբն է… Սա նիկոլի ինքնաարդարացման <<ճիչն>> է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի <<ոռնոց>> կբարձրացնի <<հայկական նյուրինբերգում>>, դատեք ինքներդ…
Հ,գ.- Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք և շարունակում ենք պարտվել, որովհետև ազգին առաջնորդել և առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետև այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաև երեկ և այսօր թշմամու օգտին աշխատող…

















































