Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ադրբեջանը թե՛ առանց դիտորդների, թե՛ դիտորդների ներկայությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Armnesty International միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023»զեկույցը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները:

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2022 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ցուցաբերված բռնի և անհամաչափ ուժի կիրառմանը, ամենադաժան բախումներից մեկին՝ հունիսի 3-ին, երբ ոստիկաններն օգտագործեցին խլացուցիչ նռնակներ և կիրառեցին բիրտ ուժ քաղաքացիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց(մեզ) մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:
Նիկոլի «ժողովրդավարությանը» այ այսպես են անդրադառնում միջազգային, հեղինակավոր կազմակերպությունները: Բացի այն, որ ոստիկանների վայրենությունների համար որևէ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, այլև հենց այդ ոստիկաններին մեծ պարգևավճարներ են տվել՝ քաղաքացու հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար:
Եկեք չմոռանանք «Եռաբլուր»- ում տեղի ունեցածը, երբ ոստիկանները զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ էին կիրառում և բերման ենթարկում նրանց:
Զեկույցում արձանագրված է, որ Հայաստանում անվտանգային վիճակն անկայուն է: Հոկտեմբերին Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության էին եկել իրենց սահմանի երկայնքով ԵՄ մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ: ԵՄ դիտորդները եկան ու տեղակայվեցին հայ-ադրբեջանական սահմանին, բայց սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, իսկ արդյո՞ք ԵՄ-ն արձանագրում է ադրբեջանական կողմի կոպիտ խախտումները: Փաստը մնում է այն, որ Ադրբեջանը թե՛ առանց դիտորդների, թե՛ դիտորդների ներկայությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը:
Այս ամենը վկայում են այն մասին, որ մարդու իրավունքները Հայաստանում ոտնահարված են, որ մարդիկ չեն կարող ազատ արտահայտվել կամ հավաքներ կազմակերպել, որովհետև դրանք ուղեկցվում են ոստիկանների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ, և, որ այդ ոստիկանները դրա դիմաց ստանում են պարգևավճարներ:
Ու՞ր է այն ժողովրդավարությունը, որի մասին խոսում էր Նիկոլը՝ 2018 թվականին:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031