Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», – ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»:

«Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», – ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։

«Օրակարգը շատ հարուստ է, ինչը վկայում է կազմակերպության բարձր պահանջարկի մասին (խմբ.՝ ՀԱՊԿ-ի) պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր բուռն քննարկման առարկա են դարձել 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում», – եզրափակել է Գալուզինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև