Հայաստանն օր օրի գլորվում և ավելի է սուզվում բռնապետության գիրկը, որտեղ իշխանավորներն իրենց վարքուբարքով գերազանցում են նախկին բոլոր օդիոզ, օլիգարխ դեմքերին։ «Շինող», քաղաքացու աչքին թքող, ՄԻՊ թեկնածուի «լեզուն» կտրող», արյունոտ ձեռքերով, ստերով իշխանությունը ուզուրպացրածներն իրենց էությունից հանրությանը շեղելու համար ամեն անգամ նախկիներին են փորձում հիշել, այն պարագայում երբ ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով բոլորին։
Իշխանությունն այս անգամ, չմարսելով պատգամավոր Մհեր Սահակյանի պատասխանն իրենց սադրանքին, ՔՊ-ական պատգամավոր Վահագան Ալեքսանյանի անվան հետ կապվող լրատվամիջոցով՝ Civic.am-ով կրկին նախկիներին էին հիշել ՝ փորձելով իրենցից զոհի կերպար ստանալ, օգատգործելով անգամ Ալեն Սիմոնյանի տարածած սուտը Աշոտ Փաշինյանի վրա հարձակավելու վերաբերյալ։
Սեփական շողքից վախեցած իշխանության հիշողությունը թարմացնելու համար բավարար է փաշինյանական ժամանակաշրջանի արյունոտ խրոնիկան հիշելը։
․ COVID-ի ժամանակ Փաշինյանի գլխավորությամբ այս իշխանությունը Այո-ի քարոզարշավ էր անում ՝«կորոնան ում շունն է» վանկարկելով, պինցենտով ու օղիով մարդկանց զգոնությունը թուլացնում, նպաստում վարակի տարածմանը, իսկ այդ ընթացքում գումարները թալանում։
․Արցախյան հարցով բանակցությունների Փաշինյանի սեփական կետը հանգեցրեց մոտ 5000 հայորդիների մահվան, հազարավոր զինծառայողների հաշմանդամանության, Արցախի 75 տոկոսը կորստի, Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, տարածքների կորստի։ Կորուստներն այսօր էլ շարունակվում են։ Եռաբլուրն օր օրի ընդլայնվում է։
․Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու սարսափելի դեպքը, որի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում։
․Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանածներին՝ ծեծի ենթարկելու, ոստիկանության բաժիններ տանելու դեպքերը։
Ընդդիմադիր Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում։
․Անփության, բանակի նկատմամբ անտարբերության հետևանքով 15 զինծառայողի ողջ-ողջ այրվելու ողբերգական դեպքը։
․Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ, հատուկ միջոց կիրառելու դեպքերը։
Փաշինյանական արյունոտ ժամանակաշրջանի գնահատականը դեռ պատմաբաններն ու մոլորված հանրությունը կտան․ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում, գուցե հենց դրա համար է հաճախ Փաշինյանն ասում՝ կկանգնի գնդակահարության պատի տակ։
Արեգ Գրիգորյան

















































