Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Պեսկովը նոր հայտարարություն է արել

Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մեկ երկրի միջուկային զենքը մեկ այլ երկրի տարածքում տեղակայելու անթույլատրելիության մասին հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ վաղուց ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն չէր լսել:
«Ֆրանսիայի նախագահի կողմից ԱՄՆ-ի հասցեին նման կատաղի քննադատություն վաղուց չէինք լսել», — ասել է Պեսկովը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում։
Ավելի վաղ Պեկինում կայացած ասուլիսում Մակրոնը հայտարարել էր, որ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը չի համապատասխանում միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր ոչ մի դեպքում չի կարող օտար տարածքում միջուկային զենք տեղակայել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում` չխախտելով միջազգային պարտավորությունները: Նա ասել էր, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին: Պուտինը բացատրել էր, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը, այլ անում է այն, ինչ ԱՄՆ-ն արել է տասնամյակներ շարունակ, քանի որ ամերիկացիները սովորեցնում են նրանց (դաշնակիցներին խմբ.) անձնակազմերին, նրանց օդաչուներին անհրաժեշտության դեպքում օգտագործել սպառազինության այդ տեսակը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031