Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Մենք ՀՀ ենք ճանաչում 29․800 քկմ տարածքը, պետք է կարողանանք ներդաշնակ ապրել տարածաշրջանի հետ՝ փոխելով պատմության ընկալման դիտանկյունը․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղություն հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար, հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29․800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ հայկական ԽՍՀ տարածքը, որը մենք 1991թ-ին անկախություն ենք ստացել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում կառավարության բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որևէ այլ երկրից որևէ այլ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու։ Եթե մենք այդ միտքը չարձանագրենք, այն չդրաձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ։ Ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժը ուղղենք մեր երկրի դեմ՝ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար: Ավելին՝ տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր պետության գոյությանը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր։ Այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ինքը ոչ թե տեսության, այլ իրականության մասին է խոսում։

«Մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ և խաղաղ ապրելը, մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը։ Սա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները։ Սա որևէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտակյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը։ Մենք ինքնիշխան պետության պատմագրություն ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք ու մեր պատմագիտակամն բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախ պետության չգոյությանը ու անգամ հակտոնյա է ինքնիշխանության հայեցակարգին։ Խոսքն ամենևին էլ պատմական փաստերի սխալ լինելու մասին չէ, այլ փաստերին նայելու դիտանկյունների, դրանից բխող եզրակացությունների ու հետևությունների մասին։ Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցութուն ստեղծել։ Օրինակ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել մի լրջագույն պրոբլեմ․ ՀՀ-ն կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր ավանդական մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբևէ ու սոցիալ- հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր։ Պատճառը մեկն է․ հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք ու սա ժամանակն է խոստովանել, մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել հավանականությամբ՝ սպառող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031