Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Չգիտեմ, թե ով է լսում Նիկոլին, ում է ինքը լսում. «Պատիվ ունեմն» իրեն հաստատ չի լսում, ինքն էլ՝ մեզ. Հայկ Մամիջանյան. 168.am

Երեկ Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հընթացս ակնարկեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մասին:

«Վերջերս ես շատ կարևոր հայտարարություններ արեցի մեր խորհրդարանում, տեսա, որ ընդդիմությունը լսեց իմ ուղերձները։ Իմիջիայլոց, սա հաջողություն է մեր Խորհրդարանի համար, քանի որ անցյալ տարի անգամ չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, չգիտեմ, կռվում էին բռունցքներով, ձեռքերով։ Դա էլ է մարտահրավեր մեր ժողովրդավարության համար, որ կարողանանք պատշաճ մթնոլորտ ձևավորել՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ Դա չի նշանակում, որ դրանք չպետք է թեժ լինեն, բայց ընդհանուր առմամբ մենք սկսել ենք միմյանց ականջալուր լինել, միմյանց լսել։ Հույս ունեմ՝ դա զուտ պատահականություն չէ, դա նոր մշակույթի սկիզբ է»,- ասել է Փաշինյանը։

168.am-ը Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տպավորությունը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու նրա հայտարարությունները, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության համար՝ լսելի են դարձել:

«Չգիտեմ, թե ով է լսում Նիկոլին, ում է ինքը լսում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն իրեն հաստատ չի լսում, ինքն էլ՝ մեզ: Սակայն ժողովրդի ձայնը, վերջիվերջո, ինքը ստիպված է լինելու լսել՝ ուզի, թե չուզի»,- կարճ ասաց Հայկ Մամիջանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031