Հավաստի լուրեր

Մեսսին հեռանում է | 14-ամյա ուղևորը մահացել է | Պատգամավոր դառնաք, չկռվեք իրար հետ․ Թանդիլյանը պատասխանեց երեխաների հարցերին (տեսանյութ) | ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am | ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել | Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (տեսանյութ) | Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանց համար լավագույն նվերը կլինի իրենց երազանքների իրականացումը. Ապրելու Երկիր Կուսակցություն (տեսանյութ) | Արամ Նիկոլյանը նոր հայտարարություն է արել | Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ) | Ողբերգական դեպք. Երևանում երեխան ընկել է բարձր հարկից և մահացել | Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևը | ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց | Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կլինի վերահաստատելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը. Շառլ Միշել | Առեղծվածային դեպք. հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է | Զաքիր Հասանովը նոր հայտարարություն է արել

Լրահոս

«Շատ հավանական է՝ Պուտինը Նիկոլի ու Իլհամի դիմաց թուղթ դնի». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Ռուսներն ընդհանրապես սովորություն ունեն բարձիթողի վիճակի տպավորություն ստեղծել, թույլ տալ, որ բոլոր դավաճաններն ու ճամբարափոխներն ինքնաբացահայտվեն, հետո կանչել Կրեմլ ու այնպիսի թուղթ դնել դեմները, որի ստորագրելն էլ, չստորագրելն էլ մահվան են հավասար։

Քաղաքականության մեջ դա ունի «թշնամուն գրկի մեջ խեղդել» անվանումը։

Ռուսաստանը թույլ տվեց, որ Նիկոլը վերջին երկու տարիներին առավելագույն չափով տրվի ԱՄՆ-ին ու Անգլիային։

Հիմա Նիկոլը Կրեմլում է։

Շատ հավանական է, Պուտինը Նիկոլի ու Իլհամի դիմաց կդնի մի թուղթ, որը կբխի միայն Ռուսաստանի շահերից, ու Նիկոլը կկնքի իր քաղաքական մահկանացուն։ Կրկնում եմ, շատ հավանական է, բայց ոչ հստակ տեղեկություն։ Զարգացումներն են դրա մասին խոսում։

Ամեն հինգշաբթի օր Հայաստան մեկ ինքնաթիռ զենք ու զինամթերք ուղարկող Ռուսաստանը երբեք չի մոռանում ու չի ներում քաղաքական պոռնկությունը։ Ու որքան էլ Ամերիկաների դոլարներով սնվող քարոզիչները գոռան, թե թշնամուն ոչնչացնող հրետանու վրայի ներկը ֆրանսիական է, կամ Կալաշնիկովի ավտոմատով կրակելուց սպանվող թշնամու զինվորը անգլերեն տնքոցով է շունչը փչել, միևնույն է, մեր բանակի զենքը ռուսական է, որի մեծ մասը անվճար է հասել Հայաստան։ Իսկ Նիկոլն իր մանկլավիկների հետ Հնդկաստանի ու Ֆրանսիայի ահասարսուռ զենքերից է խոսում, որն այդպես էլ տեղ չհասավ։

Ես հույս ունեմ, որ Ռուսաստանի ազդեցիկ հայերը կարողացել են բացատրել Պուտինին ու նրա շրջապատին, որ Հայաստանն ու հայ ազգը որևէ կապ չունեն Նիկոլի հետ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև