Հավաստի լուրեր

«Հաղթանակ» զբոսայգում 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվել էր երեխաների անչափ սիրելի՝ արդեն ավանդական «Փոքրիկ վարորդ» մրցույթը | Մեսսին հեռանում է | 14-ամյա ուղևորը մահացել է | Պատգամավոր դառնաք, չկռվեք իրար հետ․ Թանդիլյանը պատասխանեց երեխաների հարցերին (տեսանյութ) | ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am | ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել | Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (տեսանյութ) | Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանց համար լավագույն նվերը կլինի իրենց երազանքների իրականացումը. Ապրելու Երկիր Կուսակցություն (տեսանյութ) | Արամ Նիկոլյանը նոր հայտարարություն է արել | Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ) | Ողբերգական դեպք. Երևանում երեխան ընկել է բարձր հարկից և մահացել | Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևը | ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց | Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կլինի վերահաստատելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը. Շառլ Միշել | Առեղծվածային դեպք. հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Գլխավոր շահառուն Հայաստանն է. ի՞նչ է ասել Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։

Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։

Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության գլխավոր շահառուն է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե որքան է կազմել Հայաստանի ՀՆԱ-ի աճը։

Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անցած տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։ «ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Միության անդամ բոլոր երկրների հետ համագործակցությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև