Հավաստի լուրեր

Մեսսին հեռանում է | 14-ամյա ուղևորը մահացել է | Պատգամավոր դառնաք, չկռվեք իրար հետ․ Թանդիլյանը պատասխանեց երեխաների հարցերին (տեսանյութ) | ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային․ Armlur.am | ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել | Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ (տեսանյութ) | Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նրանց համար լավագույն նվերը կլինի իրենց երազանքների իրականացումը. Ապրելու Երկիր Կուսակցություն (տեսանյութ) | Արամ Նիկոլյանը նոր հայտարարություն է արել | Փաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցել (տեսանյութ) | Ողբերգական դեպք. Երևանում երեխան ընկել է բարձր հարկից և մահացել | Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևը | ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց | Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կլինի վերահաստատելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը. Շառլ Միշել | Առեղծվածային դեպք. հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել է | Զաքիր Հասանովը նոր հայտարարություն է արել

Լրահոս

«Ժողովուրդ». ԱԱԾ նոր բացահայտումը. իշխանության ներկայացուցիչը խառնված է եղել թմրանյութերի ներմուծման գործընթացում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել իրավապահներին:

Գործով կալանավորվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների եւ գնման բաժնի պետ Մ.Ղ-ն , իսկ երեկ ձերբակալվեց ընկերության պահեստապետը: Այս հայտարարությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաեւ զենք, զինամթերք:

Պարզվում է՝ այսքանով պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել՝ ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև