Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

էս օրերին ընդհանուր «կատյոլի» ֆոնին սա դրած Սփյուռք ա խուրդում

Արմեն Հովասեփյանն իր ֆոյբուքյան էջում գրել է.
Երեկ էլի նոր թեմաներ էր լյուստրացիա անում՝ բաց տեքստով մարդկանց շրջանում արհեստական տարբեր թեմաներ գեներացնելով։ Ասելիքը հիմնականում նույնն էր՝ «կադաստրի վկայական», «անկլավների վերադարձ», հայրենիքի մասին պաթոսներ։

էս անգամ էլ Մանուկ Բեյին հիշեց ու նրան մեղադրեց, թե «իր դղյակը Հայաստանում չի կառուցել, քանի որ էտ ժամանակ Հայաստան չի եղել»՝ հերթական անգամ ակնարկելով պետականության հնարավոր կորստի փաստի մասին։ Սա քանի գնում ասածս թեման ավելի ա խորքային դարձնում ու ստեղ ամենավտանգավորն էնա, որ նման գործիքը մարդու ենթագիտակցականի վրա ուղղակի ազդելու հատկություն ունի ու շատ արագ։

Ուրեմն էդ անհայրենիքը ստորաբար ասում ա, թե «անկլավների հարցը պետք չի գերագնահատել», այսինքն թքած, թե մի քանի մետր կամ կիլոմետր էս կողմ էն կողմ էական չի։ Մոտավորապես՝ «պլյուս մինուս 50 զոհված տղերքի», «էն սարի վրա տարին կլոր ձյուն ա, ինչներիս ա պետք» կամ ամենհայտին՝ «դժգույն ու դժբախտ քաղաքի» մասին հայտնի ողբերգական հայտարարությունները։

Հաջորդ՝ էլ ավելի վտանգավոր, միտքը էնա, որ ասում ա՝ «տենց անկլավ չկա, որ անլուծելի ճանապարհային խնդիր առաջացնի, շատ արագ մենք շրջանցիք ճանապարհը կսարքենք», ու խոսքի մեջ թեման կտրուկ թեքում ա հանրապետության ճանապարհաշինական «բումի» տիրույթ ու սկսում խոսել «100-ավոր կմ ասֆալտից»։ Ավելին, շեշտում ա, թե «անկլավների մասով մարդկանց հոգեբանական ճնշումների են ենթարկում, բայց քաղաքական առումով ոչ մի խնդիր չկա»։

Կասկածից վեր ա, որ նման ասֆալտային տրամաբանությունը հստակ ուղղորդված է, ու իր տակ շերտեր ունի, ավելին՝ հայրենիք չունեցող դավաճանի հիմնական գործելաոճն է։ Այլապես երկրի թիվ մեկ բանակցող կոչվածը չէր ասի՝ «դե ոչինչ որ Երասխն էլ Սադարակի հետ ա առևտուր անելու»։
Փաստորեն սրա ուղեղին տարածքներ հանձնելուց ու առևտուր անելուց բացի ոչ մի այլ հասկացություն ու դատողություն չունի։ Մարդկանց մոլորեցնում ու չի բացում թեման, որ բացի զուտ ճանապարհ լինելուց, մարդիկ տասնամյակներով էդ տարածքներում ապրել են, հարյուրավոր, էդ նույն անկլավներով անցնող լիքը կոմունիկացիաներ կան ենթակառուցվածքներ (գազամուղ, էլեկտրոհանգույցներ, ջրագիծ և այլն), ու որ էդ հանձնելուց հետո բլոկադայում ենք հայտնվելու՝ դրանից բացի էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի տակ։
Էսօր էդ նույն վիճակը Արցախում ա, որտեղ ՀԷԿ-ը խլվեցին, Լաչինը փակվեց, ու էներգետիկ ճգնաժամը միանգամից խորացավ։ Վիժվածք՝ քո ասֆալտային տրամաբանության զուգահեռ իրականությունն է՞ս ա։

Վերջում մի դաժան փաստի մասին էլ խոսեմ․ էս օրերին ընդհանուր «կատյոլի» ֆոնին սա դրած Սփյուռք ա խուրդում։ Չեմ էլ հիշում, թե քանիերորդ դեպքն ա, որ Սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մուննաթ ա գալիս, հոխորտում, սպառնում, բառիս բուն իմաստով իր հետ հանդիպմանը ներկա գտնվողներին ստորացնում․ հիմի ամենադաժանը՝ էս ամեն ինչը մարդիկ ամորֆ դեմքով լսում են, ծափ տալով ծնունդ շնորհավորում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031