Skip to main content

Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց

Լրահոս

Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը սպասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը իր դիմումին՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս պահի դրությամբ դիմումից հետո ստացել ենք արձագանք ադրբեջանական կողմից մեր ներկայացրած խնդրանքի վերաբերյալ, ներկայացրել ենք նաև դրան մեր պատասխանը, ներկայացրել ենք լրացուցիչ ապացույցներ,  և այս պահի դրությամբ սպասում ենք արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը կներկայացվի շուտով»,- ասաց Կիրակոսյանը:

Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին կայացրել էր որոշում՝ կիրառելով ժամանակավոր միջոց Ադրբեջանի նկատմամբ՝ պարտավորեցնելով, որ Ադրբեջանը վերացնի Լաչինի միջանցքի վրա գտնվող  ցանկացած խոչընդոտ և ապահովի երկու ուղղություններով ազատ անցումը տրանսպորտային միջոցների ու բեռների համար:

«Ցավոք սրտի, դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն անտեսեց որոշումը, այլ նաև ավելի սրեց իրավիճակը՝ դնելով անցակետ Լաչինի միջանցքում: Դրանից հետո մենք դատարանին պարբերաբար ներկայացրել ենք ամփոփ տեղեկատվություն, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը: Անցակետը դնելուց հետո անհրաժեշտություն առաջացավ նոր խնդրանքով դիմել դատարանին և խնդրել, որ դատարանն ավելի կոնկրետացնի փետրվարի 22-ին իր կիրառած միջանկյալ կամ ժամանակավոր միջոցը, ավելի հստակեցնի այն՝ հաշվի առնելով Ադրբեջանի հակաիրավական վարքագիծը»,- եզրափակեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031