Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Լոռու մարզի մի քանի տնօրենների հանձնարարել են «ազատել» պատերը հերոսների, ֆիդայիների նկարներից. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին ամիսների ընթացքում սրանց կողմից գեներացվող գաղափարներն ուղղակիորեն կապված էին արժեքային համակարգի կազմաքանդման գործընթացների հետ։ Ամեն հնարավոր առիթի պարագայում Արարատի թեման հրապարակ նետելով, դա փաստացի հստակ սխեմա էր աշխատեցնում։ Ավելին, կառավարության նիստերից մեկում միանգամից թեմա սարքեց դպրոցների դաստիարակության մասով, թե «մենք դպրոցներում երեխաներին միֆերով ենք դաստիրակում ու սխալ թեզեր մատուցում»։ Սրանք փորձում են ջնջել, մաշել ինչ ունենք, ինչը մերն ա։

Թեման բնականաբար իրա արձագանքը պտի ուեննար ու գործնականում կիրառելություն ստանար։ Օրերս «Փաստ» թերթը տեղեկություն էր հրապարակվել, որ Ժաննան դպրոցներին արդեն հրահանգ է իջեցրել «մաքրել» դպրոցների պատերը. Ավելի կոնկրետ հանձնարարված է եղել դպրոցների պատերից հանել հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարները, հայ մեծերի մտքերն ու հայրենասիրական լոզունգները, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմները և այլ տիպի գրառումները»։ Այսինքն՝ էն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։
Հիմի դուք նայեք, թե ոնց են հիմնավորում էդ սրբապղծությունն էս անհայրենք վիժվածքները․ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթը գրել էր նաև, որ իշխանություններն էս գործընթացը սկսել են մարզերից։
Ուրեմն ասեմ իմանաք, որ արդեն սկսել են ու կոնկրետ Լոռու մարզում արդեն մի քանի դպրոց կա, որ տնօրեններին հանձնարարել են «ազատել» պատերը, դե նրանք էլ հլու-հնազանդ հրամանը կատարել են։ Նենց որ, հիմի դպրոց ես մտնում ու ամեն ինչ սպիտակ ա։ Սրանք ողեղները լվացում սկսել են դպրոցներից, սրանց պետք ա անհայրենիք ու անարժեք կոնտիգենտ, որ ոնց ուզենան իրենց ասածն անցկացնենք։Խոսքի ասեն, որ «էս սարն էդքան էլ մերը չի» կամ «կադաստրի գիրք ա պետք, որ սահմանը հստակեցնեն», ու ընդդիմացող կամ հակաճառող մարդ չլնի, խելոք ծափ տան։ Ծրագիրն էնա, որ պտի կազմաքանդեն պետականության հիմքերը ու էդ ամեն սկսում են դպրոցից։ Կարճ ասած, արհեստական պատմություն են սարքում, նոր արժեքներ գեներացնում, որ հանգիստ Ցեղասպանության փաստն էլ խեղեն, Արցախյան հերոսամարտն էլ նսեմացնեն։
Հ․գ․ Մի անգամ Վազգեն Սարգսյանը խորհրդակցության ժամանակ, երբ հերթական անգամ ասում են, որ գիտնականներն կան, որ ասում են, թե Նոյի տապանն Արարատի գագաթին իջնելու թեման էդքան էլ էդպես չի եղել, որ ուրիշ լեռան վրա է իջել, սպարապետն ասում է․ «Արա հերի՛ք ա, ուրիշն իրա չեղած պատմությունն ա ծաղկացնում ու հնարում, իսկ մենք մեր եղածն ենք հերքում ու բզբզում, թարգե՛ք։ Ուրեմն իմացեք, ոչ միայն Արարատի վրա ա իջել, այլ իջնելուց հետո էլ ուղղիղ եկել ա Արարատ՝ մեր գյուղ»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031