Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Մեր ազգաբնակչությանը ցանկանում եմ բռունցքվել, համախմբվել, գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը. Գագիկ Ծառուկյան

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ.

Հունիսի 23-ին աշխարհը տոնում է միջազգային օլիմպիական օրը:

Սա  հիանալի առիթ է  խորհելու  այն մասին, թե ինչ է մեզ  տալիս  սպորտը և ֆիզիկական կուլտուրան:

Դեռևս  1894 թ. հունիսի 23 –ին  այս կապակցությամբ ինքնատիպ  պատասխան է  տվել   միջազգային օլիմպիական  կոմիտեի հիմնադիր բարոն  Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր  սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու համերաշխ  աշխարհ կառուցել, քանզի սպորտը և օլիմպիզմը յուրատեսակ կամուրջ է խաղաղության, բարեկամության ու ազգամիջյան հարաբերություններում:

Օլիմպիզմի գաղափարները  այսօր միավորում են   տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը  սովորեցնում  է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում: Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն  ու բավականություն են  պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են  առողջությունը և  մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր ազգաբնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել, համախմբվել,  գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի ազգային  օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ  առողջություն, բարօրություն և հաջողություններ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031