Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Անսկզբունք և դավադիր սեգմենտի ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնեմ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ ականջներին օղ արվի ՝ «Մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք». Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի լրատվական դաշտում գործող կայքերից մեկը օրերս մի անիմաստ և դատարկ հարցազրույց էր տեղադրել, որի աբսուրդային բովանդակությանը և ոչ պակաս «տաղանդաշատ» մասնակիցներին չեմ կարող չանդրադառնալ:

Ուրեմն պոլիտիկ.ամ կայքում տեղադրվել է կայքի սեփականատեր Բորիս Մուրազիի հարցազրուցը ոմն Արթուր Համբարձումյանի հետ, ով ըստ ներկայացրածի քաղաքական գործիչ է, որի «քաղաքական» գործունեությունն առ այսօր պարզ չէ, թե որտե՞ղ և ու՞մ է պետք եղել:

Ուրեմն ինչ է ստացվում, այս անսկզբունք և հատուկ սնուցում ստացող կեղծ անձիք սկսում են փորձել իրենց հիվանդագին երևակայական թեզերը հրամցնել ժողովրդին: Դե Բորիսի հետ ամենինչ պարզ է, համատասխան սնուցումը ստացել է և պետք է անպայման Սերժ Սարգսյանի վերաբերյալ բան գրի կամ խոսի: Զարմանալու ոչինչ չկա, ծառայամիտ մարդկանց փեշակն այդպիսին է: Իսկ զրուցակիցը պատկանում է մեկ այլ տեսակի, որոնք պատրաստ են ուշադրություն գրավելու համար ցանկացած հիմարություն դուրս տալ: Սրանք այն տեսակն են, որ ի հայտ են գալիս և սկսում են խառնակիչ ու դավադիր գործունեություն ծավալել այն ժամանակ երբ նկատում են, որ ժողովրդի տդամադրությունները փոխվում են: Սրանց տեսակի և կարգավիճակի «մարդիկ» նստած սպասում են թե ե՞րբ է ընդդիմությունը սկսելու ինր-որ բան անել, որպեսզի ըստ սցենարի սկսեն պլանային վարքաբեկումները: Իսկ երբ ընդդիմությունը լուռ է` սրանց կաստան մի կենդանական վայնասուն է բարձրացնում և իրենց 10 դիտում ունեցող կայքերում հայտարարում թե ընդդիմությունը բան չի անում:
Կարճ ասած ՝ շաբաշը տվածա, կլոունները տեղում են, կրկեսն էլ գործում է:

Հ.Գ. Նմանատիպ անսկզբունք և դավադիր սեգմենտի ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնեմ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ ականջներին օղ արվի ՝ «Մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031