Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Պրիգոժինին վերադարձրել են Պետերբուրգում խուզարկության ժամանակ գտնված 10 մլրդ ռուբլին եւ ոսկին. «Ֆոնտանկա»

«Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Սանկտ Պետերբուրգում խուզարկության ժամանակ գտած 10 մլրդ ռուբլին։ Այս մասին տեղեկացրել է «Фонтанка.ru» պետերբուրգյան պարբերականը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ հուլիսի 2-ի երեկոյան Պրիգոժինին վերադարձրել են 10 մլրդ ռուբլի, հարյուր հազարավոր դոլարներ եւ հինգ ոսկե ձուլակտոր։

Հանձնման ժամանակ գործարարը ներկա չի եղել եւ, ըստ նախնական տվյալների, գտնվել է Մոսկվայում։ Մինչ այդ առգրաված միջոցները եկել է վերցնելու Պրիգոժինի վարորդը՝ լիազորագրով, գրել է «Ֆոնտանկան»՝ նշելով, որ հազիվ թե նա հաշվել է ամբողջ 10 մլրդ-ն, քանի որ մի քանի բանկային մեքենաների օգնությամբ դա առնվազն կես օր կտեւեր։

Հունիսի 24-ին «Վագների» խռովության ժամանակ իրավապահները սպիտակ «Գազելում, «Տրեզինի» հյուրանոցի մոտ, հայտնաբերել էին 4 մլրդ ռուբլի կանխիկ՝ կապված «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Գործարարը հաստատել է, որ ուղիղ կապ ունի այդ փողերի հետ եւ ավելացրել է, որ եւս երկու ավտոբուս ունի։ Նրա խոսքով՝ դրանք նախատեսված են եղել իր մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման եւ փոխհատուցումների համար։

«Ֆոնտանկայի» տվյալներով՝ նույն օրը River Palace հյուրանոցի ստորգետնյա կայանատեղիում մինիվենում գտել են եւս 80 տուփ՝ վեց միլիարդ ռուբլով, իսկ ոսկու ձուլակտորները եւ դոլարները գտնվել են Պրիգոժինի բիզնեսի հետ կապված գրասենյակներում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031