Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Դատախազներն ու դատախազության աշխատակիցները պարգևատրվել են

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ  պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ հոբելյանական մեդալով», «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվեր ժամացույցով: Գլխավոր դատախազի հրամաններով մի խումբ դատախազների, Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մեկ դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Ծովակալ Իսակով» մեդալով է պարգևատրվել Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանը: «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Հայկ Ռափյանը, նույն բաժնի դատախազներ  Գրիգոր Մղդեսյանը և Գոհար Ադոնցը, Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արմինե Հարությունյանը և նույն բաժնի դատախազ Ալինա Թումանյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանը և դատախազ Նարեկ Ավետիսյանը, Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արծրուն Խաչատրյանը և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանը:

ՀՀ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և վարչության դատախազ Հրանտ Ներսիսյանը, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Խաչատրյանը, Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մարատ Հակոբյանը,  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը և Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Մկրտչյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հրամանով արժեքավոր նվեր՝ ժամացույցով,  պարգևատրվել  են Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Օսեյանը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Վահե Սամսոնյանը: Պատվոգրով են պարգևատրվել նաև Գլխավոր դատախազության տնտեսական գորունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Լալա Առաքելյանը,Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արթուր Զաքարյանը, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինկանության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վարդան Պողոսյանը և Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031