Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերն արդար խաղաղության համար, որը հարգում է միջազգային իրավունքը. այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Ես Արարատ Միրզոյանին հայտնել եմ Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների պահպանմամբ», — գրել է պաշտոնյան:
















































