Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

«Փաստ». Արդյո՞ք նոր «պատմության» մեջ է ընկել Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ օրվա ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկություններ էինք ստանում, որ երկու օր առաջ հերթական «պատմության» մեջ է ընկել Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Ըստ տարբեր աղբյուրների, նա եղել է ծեծկռտուքի մասնակից: Ավելին, կային տեղեկություններ, որ միջադեպը իրավապահների կողմից գրանցված է, նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքը Շնողի նախկին գյուղապետ Դավիթ Ղումաշյանի մասին է: Ի դեպ, նրա վերաբերյալ ԶԼՄ­ներում մի շարք աղմկոտ հրապարակումներ կան՝ անտառահատումների, համագյուղացուն ծեծի ենթարկելու, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված և այլն:

2019 թվականին նույնիսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և միայն չորս տարի անց՝ այս տարվա մայիսին, արդեն ՔՊ խմբակցության ղեկավարի կարգավիճակ ունեցող Ղումաշյանը դաատրանի վճռով արդարացվել էր՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Փաստ» թերթը դիմեց Դավիթ Ղումաշյանին՝ ճշտելու՝ որքանով են հավաստի ծեծկռտուքի մասին նշյալ տեղեկությունները:

Նա մեր լրագրողի հետ հեռախոսազրույցում ասաց. «Տեղեկություններ չունեմ, թե ինչի մասին է խոսքը, որևէ վեճի կամ կռվի չեմ մասնակցել»: Դիմեցինք նաև ՆԳՆ՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք նման որևէ միջադեպ գրանցված է ոստիկանությունում: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Ոստիկանության Ալավերդու բաժնում նման հաղորդում, ահազանգ չի ստացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031