Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

ՊԱՅԹԵՑՆԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՊԱՅԹԵՑՆԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

40 տարի առաջ, հուլիս 27-ին, 5 հայ երիտասարդներ գրավեցին Պորտուգալիայի թուրքական դեսպանատունն ու իրենց բողոքի նոտան հղեցին աշխարհի ժողովուրդներին բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանության եւ Հայրենիքի կորստի մասին։

3 տարի առաջ, այս օրերին, երգիչ-երգահան Ռուստամ (Մրե) Գեւորգյանի հետ որոշեցինք մշակութային գետնի վրա կառուցել այս սրբազան տղաներին նվիրված երգ-հուշարձանը։ Երգի բնագիր տարբերակը հեղինակինն է, ով էլ հենց կատարում է երգը, որպեսզի հաջորդ կատարողները ճիշտ մեկնաբանեն եւ ավելորդ խաղիկներ չդնեն երգի նոտաների տողերում։ Երգի բնագրին վերջերս փորձեցի ինքս միջամտել եւ 4 քառատող ավելացնել երգին, այդպիսով ավելին պատմել նահատակ տղաների կատարած սխրանքի մասին։ Ստացվեց այնպես, որ մեկ քառատողն ու կրկներգը հեղինակինն է, մյուս քառատողը իմնն է։
Ստորեւ ներկայացնում եմ երգի երկրորդ տարբերակը, որը կատարում է լիբանանահայ երգչուհի Սեւան Կարապետեան-Ադամեանը, այսպիսով, այն հուշարձանը, որը Մրեի հետ կառուցեցինք, վերջանակ տեսքի բերելով ներկայացնում եմ առաջին անգամ։

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼԻԶԲՈՆԻ ՔԱՋԵՐԻՆ

ՄՐԵ. Նույնն է թուրքը չի էլ փոխվել,
Նա մարդասպան է մնացել,
Ցեղասպան է եւ արնախում,
Մեր ու մանուկ չի ճանաչում։

ԱՐԱ. Եղեռնազարկ ազգս հայոց,
Հույսը դրեց իր քաջ որդոց,
Արցունքն աչքին վրեժ երգեց,
Եվ պատասխան հարված տվեց։

ԿՐԿՆԵՐԳ
Հիշեք Լիզբոնի քաջերին,
Հերոս Սիմոն Եահնիեանին,
Հերոս Արա Քըրճըլեանին,
Մեր քաջ Սեդրակ Աճեմեանին,
Հիշեք Լիզբոնի քաջերին ,
Հերոս Վաչէ Տաղլեանին,
Քաջ Սարգիս Աբրահամյանին,
Հանուն ազգի զոհվածներին։

ՄՐԵ. Ցավից դարձանք վրիժառու,
Չարի վերջը մենք ենք տալու,
Թող, որ թուրքը չմոռանա,
Հայը մահապարտ կդառնա։

ԱՐԱ. Բազուկն ուժգին հարված կտա,
Նենգ ոսոխի սիրտ կդողա,
Զենքերն առած մարտի կելնեն,
Թուրքի երազ կխորտակեն։

ԿՐԿՆԵՐԳ
Հիշեք Լիզբոնի քաջերին,
Հերոս Սիմոն Եահնիեանին,
Հերոս Արա Քըրճըլեանին,
Մեր քաջ Սեդրակ Աճեմեանին,
Հիշեք Լիզբոնի քաջերին ,
Հերոս Վաչէ Տաղլեանին,
Քաջ Սարգիս Աբրահամյանին,
Հանուն ազգի զոհվածներին։

ՄՐԵ. Հիշեք հայեր մեր քաջերին,
Որ զոհվեցին հանուն ազգի,
Ի սեր հայոց մեր հողերի,
Դարձան փարոս նոր պայքարի։
ԱՐԱ. Խմենք կենացը քաջերի,
Հերոս նահատակ սրբերի,
Երդվենք նրանց հիշատակին,
Լուծել վրեժը պապերի։

ԿՐԿՆԵՐԳ
Հիշեք Լիզբոնի քաջերին,
Հերոս Սիմոն Եահնիեանին,
Հերոս Արա Քըրճըլեանին,
Մեր քաջ Սեդրակ Աճեմեանին,
Հիշեք Լիզբոնի քաջերին ,
Հերոս Վաչէ Տաղլեանին,
Քաջ Սարգիս Աբրահամյանին,
Հանուն ազգի զոհվածներին։

(ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ)

ԱՐԱ. Հիշենք հայեր ընկածներին,
Հանուն ազգի զոհվածներին,
Ընկան հինգն էլ ի սեր հայոց,
Սրտում պահած վրեժը բոց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031