Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ռուս խաղաղապահնե’ր, մեզ խաղաղություն էիք խոստացել, տե՛ր կանգնեք ձեր մանդատին․ Արցախի ՄԻՊ

Գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախի ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման  սպառնալիքի ներքո։

Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքին ասաց ԱՀ ՄԻՊ  Գեղամ Ստեփանյանը։

Պաշտպանն իր ելույթում դիմեց միջազգային հանրությանը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը, ասում եք՝  մարդու իրավունքներ, ուրեմն,   ասե՞ք ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ։ Ես ինչպե՞ս նայեմ թերսնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ես ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց երազանքն իրենց երեխաների համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է»,- նշեց Արցախի օմբուդսմենը։

Պաշտպանը միջազգային հանրությանը կոչ արեց միայն մերկապարանոց հայտարարություներ չհնչեցնել, մինչև նրանք մտագոհություններ են հայտնում, 120 000  մարդ ենթարկվում է անմարդկային զրկանքների։

Արցախի ՄԻՊ-ը դիմեց նաև  ռուս խաղապահներին, որոնց եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության պահպանման հիմնական երաշխավորի դերը։

«Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված լինելը չէ։  Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն»,- հայտարարեց  Գեղամ Ստեփանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031