Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։

Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Հարությունյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,– նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերով։

Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031