Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Լրահոս

Ի՞նչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին,

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին,

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադայանին

կամ

ինչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

հոգաբարձուների խորհրդում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի խորհուրդը ձևավորվել է 2018թ. հունիսի 27-ին ՀՀ վարչապետի 840-Ա որոշմամբ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հունիսի 2-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը ապրիլի 25-ին դիմել է ՀՀ վարչապետին՝ իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:

Մայիսի 29-ին խորհրդի 20 անդամներից 10-ի նախաձեռնությամբ հունիսի 2-ին հրավիրվել է նիստ, որի ժամանակ էլ դադարեցրել են Գ. Գևորգյանի լիազորությունները և ընտրել են Ա. Խոջոյանին:

Ինչ է կատարվել իրականում

10 հոգանոց խումբը (5 դասախոս, 5 ուսանող)  արտահերթ նիստ  հրավիրելու իրենց նախաձեռնությունը հիմնավորել են մատնանշելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը.

  • ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդում Գ. Գևորգյանին այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել և առաջարկել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով նախաձեռնել և անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստ և քննարկել օրակարգային հրատապ և անհետաձգելի հարցերը և կատարել հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի ընտրությունը:

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը իհարկե հնարավորություն տալիս է խորհրդի անդամների  մեկ երրորդին  նիստ հրավիրել: Նախաձեռնող խումբը զուտ պետք է 26-րդ հոդվածը ընթերցեր մինչև վերջ: Ըստ 26-րդ հոդվածի նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում:

Ավելի պարզ ասած, խորհրդի նիստ կարող էր գումարվել միայն խորհրդի նախագահի կողմից: Հունիսի 2-ի նիստի անցկացման համար խորհրդի նախագահին մեկ երրորդի կողմից նիստի անցկացման պահանջ չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության «այլ անձով փոխարինելու գործընթաց է սկսվել» արտահայտությանը, պետք է նախարարության մեր գործընկերներին տեղեկացնեմ ոչ մի օրենսդրական փաստաթղթում իրավական նման եզրույթ գոյություն չունի և այդ հարցը հստակ կարգավորված է ՀՀ կառավարության 2005թ. թիվ 975-Ն որոշմամբ, ըստ որի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են ՀՀ վարչապետի որոշմամբ: Իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ Գ. Գևորգյանը մինչև խորհրդի լիազորությունների ավարտը` հունիսի 27-ը համարվել է խորհրդի անդամ:

Խորհրդի նախագահ Գ. Գևորգյանը նախագահի իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով խորհրդին չի դիմել, և այդ հարցով որպես նախագահ նիստ չի հրավիրել:

Խորհրդի աբսուրդային գործունեութունը ունեցել է շարունակություն:

«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի և համալսարանի կանոնադրության համաձայն խորհուրդը ձևավորվում է 5 տարի ժամկետով: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 27-ին: Հունիսի 29-ին խորհրդի արդեն «ընտրված» նախագահ Ա. Խոջոյանը հունիսի 30-ին հրավիրել է նիստ օրակարգում ընդգրկելով մեկ հարց՝ ՀԱԱՀ կողմից հրապարակվող 2022թ. ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում: Հոգաբարձուների գոյություն չունեցող խորհուրդը հաստատել է համալսարանի 2022 թ. ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը: Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը պարտավոր է մինչև տվյալ տարվա հուլիս 1-ը հրապարակել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաշվետվությունն ու եզրակացությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, արձանագրում եմ, որ

  1. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի հունիսի 2-ի նիստն ապօրինի է, հետևաբար այդ նիստում ընդունված բոլոր որոշումները, այդ թվում խորհրդի նախագահի ընտրությունը անօրինական են:
  2. Խորհրդի հունիսի 30-ի նիստն ինքնիրավչության արդյունք է: Ընդ որում նիստին մասնակցել և կողմ են քվեարկել լիազոր մարմնի ներակայացուցիչերը` փոխնախարարը և վարչության պետը:

 

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնդրում և պահանջում տալ իրավական գնահատական վերոնշյալ անօրինականություններին:

 

 

 

 

Համալսարանի աշխատակից                                                       Սիմոն Ռաֆայելյան

11.07.2023թ.

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031