Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Կառավարությունը ծանր որոշում է կայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության, ինչու չէ` նաեւ ողջ տարածաշրջանի հետագա «ճակատագիրը» կանխորոշող մի շատ կարեւոր հարց, որի լուծումից շատ բան է կախված։ Խոսքը Քաղաքաշինության կոմիտեի 2 օդորակիչների մասին է։ Մասնավորապես՝ կառավարության նիստի օրակարգ է բերվել կոմիտեի կողմից 2 օդորակիչներ գնելու հետ կապված՝ բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ հարցը։

Նախագծի տեքստում կարդում ենք․ «Կոմիտեի համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը խափանվել էր, որն առաջացրել էր բարձր ռիսկ Կոմիտեի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավոր ամբողջական խաթարման, ինչպես նաեւ Կոմիտեին առնչվող կարեւորագույն տեղեկատվության կորստի հավանականության: Խնդրի լուծման նպատակով Կոմիտեի տեխնիկական եւ համակարգչային ցանցի սպասարկումներն իրականացնող աշխատակիցների կողմից արձանագրվել է, որ համակարգչային սերվերների տարածքի օդափոխումն ու հովացումն ապահովող օդորակիչը ենթակա չէ վերանորոգման»:

Այս ծանր իրավիճակը պարզելուց հետո Քաղաքաշինության կոմիտեն հզոր որոշում է կայացրել` 2 օդորակիչ գնելու մասին, ուստի «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու համար կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել։ Եթե կառավարությանն այսօր հաջողվի վերջապես լուծել այս օդորակիչի հարցը, ապա հույս կա, որ նաեւ Արցախի ու մյուս հարցերում կկարողանա նման վճռականություն դրսեւորել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031