Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

Կոչ եմ անում ՄԱԿ-ին և քաղաքակիրթ աշխարհին միջամտել. բացե՛ք Լաչինի ճանապարհը. Արթուր Աբրահամ

Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել. բացե՛ք Լաչինի ճանապարհը: Այս մասին ասվում է բռնցքամարտի աշխահի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի տեսուղերձում:

Մարզիկը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:

«Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է:

120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է:

Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:

Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացե՛ք Լաչինի ճանապարհը:

Ձեր՝ Արթուր Աբրահամ»,- ասվում է ուղերձում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031