Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի իրականացվում է ստորագրահավաք

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են․

«Այս օրերին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով դիմում են բազմաթիվ մտահոգ մարդիկ Հայաստանից և արտերկրից՝ Մաեստրոյի կոլեգաներ, իր սիրելի հանդիսատեսը, ընկերները։ Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից և պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու շնորհակալ ու կարևոր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել և մինչև դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Եվ որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու և զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է https://www.supportsergeysmbatyan.am/ կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։ Կայքը գործում է ազատ և չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը և կիսվելով սոցցանցերի էջերին:

Կայքի «Նորություններ» բաժնում զետեղված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։

Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու, ի պաշտպանություն Մաեստրոյի ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000-ը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031