Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ամերիկահայերը փшկել են Բըրբանքի փողոցները՝ հաջակցություն շրջшփшկված Արցшխի

Հազարավոր ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել և փակել ԱՄՆ Լոս Անջելես շրջանի Բըրբանք քաղաքի փողոցները՝ հաջակցություն շրջափակված Արցախի։

Անհնազանդության ակցիան մեկնարկել է մի քանի ժամ առաջ։ Նախ ցուցարարներն ավտոերթով Բըրբանքից ուղևորվել են դեպի Գլենդեյլ, ապա փակել գլխավոր մայրուղիներից մեկը՝ մոտ չորս ժամ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք ուղևորվում են Բըրբանք, որտեղ կհայտարարվի, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի զրույցի արդյունքներով։

Ցուցարարներն իրենց հետ բերել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառնել «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում», «Ադամ Շիֆ, մի՛ անտեսիր մեզ» գրություններով:

«Բոլորի պարտականությունն է այստեղ լինել, լինել Հայաստանի և Արցախի կողքին»,- ասել է Գլենդեյլի Քաղաքային խորհրդի անգամ Էլեն Ասատրյանը:

Ցուցարարները նաև կոչ արեցին ամբողջ աշխարհի հայությանը ոտքի կանգնել ու չլռել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031