Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

Հարկավոր է յուրաքանչյուր հայի ներգրավվածությունը․ ամերիկահայերի նստացույցը՝ Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց

Ամերիկահայերը շարունակում են բողոքի ակցիաներ անել՝ հաջակցություն շրջափակված Արցախի։ Այսօր նրանք նստացույց են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ։

Ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանի խոսքով՝ աշխարհում բնակվում է մոտ 10 մլն հայ և այժմ ժամանակն է նոր մտավորականների հայտնաբերելու։ Նրա հավաստմամբ՝ իրենց բոլորի պահանջն Արցախի հարցի լուծումն է, ինչի համար էլ իրենք հավաքվել են կոնգրեսականի գրասենյակի մոտ։

«Ժամանակն է շրջագայելու և հավաքագրելու նոր որակ, նոր մոտեցում, որպեսզի կարողանանք մեր խոսքը հասցնել պատկան մարմիններին», — նշեց նա՝ շեշտելով, որ այժմ հայ ժողովրդին հարկավոր է նոր ձևաչափ, նոր մոտեցում ու իմաստալից ճանապարհային քարտեզ։

«Դրա համար հարկավոր է յուրաքանչյուր հայի ներգրավվածությունն ու ձեր անկեղծ սերը դեպի ձեր հայրենիքը, հողն ու պատմությունը», — նշեց ակցիայի մասնակիցը։

Նա նաև ընդգծեց, որ իրենք որևէ կուսակցություն չեն ներկայացնում, սակայն ամեն ինչ անելու են ամեն տեղ, բոլոր կոնգրեսականներին ու պատկան մարմիններին իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ամերիկահայերը բողոքի ակցիաներ էին իրականացնում` հաջակցություն Արցախի, իսկ երեկ նրանք հայտարարեցին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել իրենց հետ։ Հայտնի է, որ Շիֆի և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը կայանալու է այսօր՝ օգոստոսի 11-ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031