Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Ի տարբերություն մանր ու միջին կալիբրի դուրսպրծուկների, մեր դիրքորոշումները կարծր են ու անփոփոխ, քանի որ դրանք զուգահեռվել ու զուգահեռվելու են միայն ու միայն հայկական շահին. Գագիկ Առուշանյան

Գործարար, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեր իրականությունում ապրում են մարդիկ որոնց համար Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերը դարձան ինքնադրսևորման, ինչու չէ՝ ինքնահաստատման առարկա։ Ու զարմանալին այն է, որ այս տեսակ մարդկանց թվում է, որ հայությունը բաղկացած է իրենց ֆեյսբուքյան ընկերներից, իսկ հայության խելքն ու իմաստությունը՝ պատվիրված խղճուկ հարցազրույցների մի քանի թրջված մեկնաբանություններից։
Սրանք չեն ցանկանում տեսնել սոց հարթակներից դուրս գտնվող, ասել է թե՝ իրական կյանքը, որտեղ պատկերը (առնվազն Սյունիքի մասով) ավելի տխուր է իրենց համար։ Չեն ցանկանում տեսնել իրականությունը, քանի որ իրականության համար լղոզված ու կարմիր գծեր չունեցող մարդու մասին պատկերացումները զուգահեռվում են հենց իրենց կերպարի հետ։ Դա ես չեմ ասում, դա համայնքն է ասում, ասում է փողոցը, ասում են հազարավոր սյունեցիները բանվորը, գիտնականը, ուսուցիչը, վարպետը, երաժիշտն ու ֆինանսիստը։
Այս մասով ինձ համար ամեն ինչ բավականին տրամաբանական է, քանի որ կուսակցապետ համարվող Վահեն, ով չի կարող 10 մարդ հանել փողոց, ում հետևեից 10 քաղաքացի դուրս չի գալիս, մի ամբողջական հարցազրույց է տալիս մի չնչին ու իրենից իրականում ոչինչ չներկայացնող միջադեպի մասին։ Մարդը կուսակցապետ է, մնում է լուռ, անմասն, ծպտված երկար ժամանակ ու մեկ էլ՝ մի ամբողջական հարցազրույց, որի բովանդակությունը Առուշի ձեռք սեղմումն է։ Հենց սա է իրական ցուցիչը, թե ով իրենից իրականում ինչ է ներկայացնում ու ով իրականում ինչ «քաշային կարգ» ունի։
Ու երբ էս տեսակ մարդկանց հարցնես՝ «ի՞նչ ես արել հայրենիքիդ համար ողջ գիտակցական կյանքիդ ընթացքում, «զնգացող տակառի» ձայնից ուրիշ ոչինչ լսել չես կարողանա»։ Սա էլ այն պատճառն է, թե ինչու են մարդիկ բամբասում՝ բամբասում են, քանի որ թույլ են և անօգնական, բամբասում են, քանի որ նախանձում են, բամբասում են, քանի որ չունեն էն հարգանքի ու հեղինակության 1 տոկոսն անգամ, որը վայելում է իմ որդին։ Բամբասում են, քանի որ ընտրություններում իրենց ներկայությունը վնասից բացի, որևէ օգուտ չի տալիս։
Բամբասելը լղոզված մարդու «հունարն» է, ուղղակի զարմանալին այն է, որ լինում են լղոզվածներ, որոնք մտածում են, որ կարող են բամբասել բարձրաձայն։
Պետք չէ զարմանալ բնավ, քանի որ ապրում ենք այն ժամանակներում, երբ պետականության հիմքերը լափողները խոսում են պետականությունից,
դասալիքներն ու իսկզբանե հոգով պարտվածները՝ հայրենասիրությունից,
լղոզվածները՝ տղամարդկությունից,
կարմիր գծեր ու սկզբունք չունեցողները՝ գաղափարներից,
մութ գործարքների մեջ թաղվածներն ու «պլատիտ» եղածները՝ արդարությունից։
Այնուամենայնիվ՝ պետք է առաջ նայել, չնահանջել, ողջ ճիգերն ու ներուժը ի նպաստ դնել Սյունյաց և, առհասարակ, Հայաստան և Արցախ աշխարհի ոտքի կանգնելու համար, մեր արժանապատվության վերականգման, պապերի ժառանգությանը տեր կանգնելու ու աշխարհին մեր խոսքը ասելու համար, իսկ դասալիքներն ու վառոդի հոտից լուսատարիներով փախած պետության պարազիտները թող ոտքի տակ ուղղակի չնկնեն ու չօգտվեն այն առիթից, որ արծիվը ճանճ չի որսում ու առյուծը` որթ։
Հ.Գ Եվ ի տարբերություն մանր ու միջին կալիբրի դուրսպրծուկների, որոնց դիրքորոշումները ծիածանի գույներից ավելի երփներանգ են, մեր դիրքորոշումները կարծր են ու անփոփոխ, քանի որ դրանք զուգահեռվել ու զուգահեռվելու են միայն ու միայն հայկական շահին։
Վահե Հակոբյանի հարցազրույցը այստեղ⬇️
May be an image of 2 people
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031