ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ՝ պահանջելով բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:
«Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին, Քի΄մ խոսիր Արցախի մասին», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը»,-վանկարկել են նրանք։
Հիշեցնենք, որ արդեն 258 օր Արցախը շրջափակված է, հումանիտար ճգնաժամ է, նույնիսկ սովմահության դեպք է արձանագրվել։


















































