Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է արել

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում:

Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նվիրված է ՌԴ և ՀՀ միջև 1997 թվականին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի տարեդարձին։

«Այս փաստաթուղթը նշանավորեց մեր երկրների միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։

Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Համաձայնագրերի ստորագրումը պայմաններ ստեղծեց ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ համագործակցության ամրապնդման համար առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Հետագայում մեր հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։

Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում», — ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031