Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Հիշե՛ք, որ գիտելիքն անգնահատելի ուժ է․ Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:
Հարթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մանուկներին և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված երիտասարդներին: Առջևում ձեր առջև բացվելու են միանգամայն նոր կյանքի դռներ, երբ յուրաքանչյուր օր ձեր համար ինչ որ նոր բան եք բացահայտելու, նոր գիտելիքներ ու կյանքի փորձառություն եք ձեռք բերելու: Աշխատեք առավելագույնս օգտակար ու արդյունավետ օգտագործել այս ժամանակահատվածը: Այսօր ստացած ձեր կրթությունը վաղը դո՛ւք օգտագործելու եք մեր հայրենիքն առավել բարեկեցիկ ու զարգացող դարձնելու համար: Ուսումնական հաստատության շեմը հատեք հենց այս գիտակցությամբ: Հիշե՛ք, որ գիտելիքն անգնահատելի ուժ է և միայն կրթվելով ու գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով է հնարավոր  իրականացնել  բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Տոնական այս օրը ուզում եմ ուզում եմ իմ անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնել ուսուցիչներին ու դասախոսներին՝ իրենց կատարած անգնահատելի աշխատանքի համար: Նրանք կարևորագույն դերակատարներ են մեր երեխաների կրթման և դաստիարակման գործում: Հենց նրանցից է կախված, թե ինչ գիտելիքներ են  ստանալու մեր երեխաները ու բարոյական ինչ սկզբունքներով են առաջնորդվելու այս կյանքում:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ շրջափակված Արցախի մեր բոլոր դպրոցականներին ու ուսանողներին, նրանց մանկավարժներին ու դասախոսներին, որ անկախ ստեղծված անմարդկային պայմաններից շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրից, շարունակում են ապրել, կրթվել ու կրթել իրենց  պատմական հայրենիքում: Փառք ու պատիվ ձեզ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031