Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ՀՀ տարածքում ՀՀ Զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց խոցելու վերաբերյալ։ Այն, ըստ տեղեկությունների, իրականացվել է այսօր, ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկատվություն չի հայտնում։
Ինձ մոտ առկա է տեսանյութը, որը չեմ հրապարակում այս հաղորդագրության հետ` թշնամական նյութ չտարածելու սկզբունքով։
Ակնկալում եմ շտապ պարզաբանումներ ՀՀ պաշտպանության նախարարությունից։