Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Բայրամովը նոր հայտարարություն է արել

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել ադրբեջանական պետական AZERTAC լրատվական գործակալությանը և հունգարական Magyar Demokrata հրատարակությանը։

Հարավկովկասյան տարածաշրջանում հետպատերազմյան կարգավորման ներկա վիճակի մասին հարցին ի պատասխան Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ անցյալում թողնել թշնամությունը և սկսել նոր դարաշրջան երկու երկրների հարաբերություններում՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հարգումը։

«Պատերազմի ավարտից հետո Հայաստանին երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այս երկրի վարչապետը վերջապես, թեկուզ միայն բանավոր, հանդես գա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Ղարաբաղով իր կազմում։ Հիմա եկել է բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը», — ասել է Բայրամովը:

Խոսելով արցախահայության «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) մասին՝ նա ասել է, որ «հայերի որոշ ներկայացուցիչներ անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան հնարավորություններ, կտրեն այն թելերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են դիտվել որպես հայ բնակչության «վերաինտեգրման» (չակերտները՝ Tert.am) գործընթացի առաջին քայլերը»:

«Մենք շարունակում ենք Ղարաբաղի հայազգի բնակիչներին «մեր քաղաքացիները» (չակերտները՝ Tert.am) համարել», — ասել է նա:

Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին՝ Բայրամովը նշել է.«Միակ ճանապարհը երկխոսությունն է և Ադրբեջանի կազմում «մեր ապագայի» (չակերտները՝ Tert.am) քննարկումը։ Այլ բան պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ «անօրինական է» (չակերտները՝ Tert.am)։ Սա մեր կարմիր գիծն է. «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) այլևս գորշ գոտիներ չեն լինի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև