Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻՆչու՞ են իշխանությունները խոչընդոտել, որ ՊՊԾ գնդի գործով դատապարտված Բիլյանի մասով բողոքը ՄԻԵԴ-ը քննի | Կրակոցներ՝ Երևանում, վիրավորը ծանրամարտի Հայաստանի չեմպիոն է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտի քաղաքապետից վրեժ են լուծում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի վրաններն ապամոտաժելու համար | Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա. Քրիստինե Վարդանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին | Կապանի հրաձգարանի հարակից տարածքում 64-ամյա քաղաքացի է մահացել. ՆԳՆ | Դեպքը արձանագրվել է հրաձգարանի հարևան տարածքում, զոհը քաղաքացիական անձ է․ՊՆ | Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՊՆ-ին պատկանող հրաձգարանի հարևանությամբ. կա զոհ | Խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է. բաց է մնում երկու հարց. Ալիև | Նոր տեղեկություններ՝ Կոտայքի մարզում ոստիկանների նկատմամբ բռնության գործադրման դեպքից. 6 անձ ձերբակալվել է | Սյունիքով պանթյուրքական միջանցքին խոչընդոտում է ոչ թե Փաշինյանը, այլ ՝ Իրանը. Աշոտյան | Ողբերգական դեպք Կոտայքում․ կա 1 զոհ, 2 վիրավոր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել | Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին | Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Լրահոս

Դուրս է տվել առանց մտածելու. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա ասածին առ այն, որ «չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու», իր աջակցությունն է հայտնել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»:

Նա համապատասխան գրառում է  արել թելեգրամյան ալիքում՝  կից հրապարակելով Սիմոնյանի մեկնաբանության էկրանակադրը:

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը՝ ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ ջուրը կընկնի: Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածին ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք  հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Սիմոնյանին երեկ խնդրել են մեկնաբանել Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները «կոպտությանը նմանվող ինչ-որ բան են»:

Սիմոնյանն ի պատասխան ասել է.«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031