ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ, բախում ՍԴ-ի դիմաց | Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դադարեցրե’ք Միքայել Սրբազանին վիրավորելը. Բագրատ Սբազան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով այ էն սարի գլխին բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, որ պահապան լինի մեր ազգին.Գագիկ Ծառուկյան | Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին. մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան | Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին. քաղաքի 480 ամյակն է | Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ | Իրանը հզոր պատասխան տվեց Իսրայելին. Ասադ | Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկող մամուլը Ադրբեջանի հռետորաբանությամբ ու թեզերով դուրս են եկել ազգային շահերով առաջնորդվող անհատների և կառույցների դեմ․ Իշխան Սաղաթելյան | Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ քրեшկան հետшպնդnւմը դադարեցվել է. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը 50%+1 ձայն ստանալու շանս չունի. հույսը դրել է իր աղիների ուժերի վրա. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը բախտագուշակ է՞ր,որ գիտեր՝ պարտվելու ենք.Ալիևի հետ պայմանավորված պատերազմ էր.Ալբերտ Բազեյան | Հայաստան-Արցախ խաղային լիգա․ ֆուտբոլի առաջնություն | Փաշինյանն ու Բելգիայի վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման ուղղված հարցերը | Փաշինանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար՝հենվելով արևմտամետ ուժերի վրա

Լրահոս

Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության նախագահ

ԱՀ Ազգայի ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։

ԱՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ին տեղեկացրեցին, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։

Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումն ԱԺ էր ներկայացրել սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ նրա հրամանով պաշտոնից ազատվել էր ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչից հետո այդ պաշտոնին նշանակվել էր Սամվել Շահրամանյանը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․

«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին  հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և  3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք — ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:

«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031