Հավաստի լուրեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը» | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ է, որ Ալիևին Փաշինյանը հասցրել է մի մարզավիճակի, որ մեզ վրա տարբեր մատներ է բարձրացնում. Աշոտյան | ՏեՍԱՆՅՈՒԹ. Թեժ իրավիճակ Կարմիրսարի հանքավայրի թեմայով ասուլիսին. գյուղացիները բացատրություն պահանջեցին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք Գարիկ Սարգսյանը փայ ունի Կարմիրսարի հանքավայրից և կա նաև թուրքական հետք | ՈՒՂԻՂ. Կարմիրսարի հանքավայրի շահագործման ռիսկերը. թեժ քննարկում | Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել | Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառուցվում է 20 կմ ոռոգման ցանց, 10 կմ արդեն պատրաստ է | ՈՒՂԻՂ. Կանանց կուսակցությունը Արշակ Կարապետյանի հետ հուշագիր է ստորագրել. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնալու եմ քաղաքականության մեջ. գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ. Մամիկոն Ասլանյան | ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները | Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի. Վանեցյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ծառերն անձնագրավորում են

Լրահոս

Գարիկ Գալեյանն ունի համապատասխան որոշմամբ հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ»

Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը: Այս մասին ասվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի տարածած հայտարարությունում:

«Հարգելի հայրենակիցներ,

Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը: Բացի այն, որ կալանքի որոշումը միանգամայն անհիմն է, հարկ ենք համարում ընդգծել, որ մեղադրվող անձը ունի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և վարույթի ընթացքում տվյալ պայմաններում խափանման միջոց կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է, ինչը քրեորեն պատժելի հանցանք է, և որի համար վերոնշյալ դատավորը անվերապահորեն կենթարկվի պատասխանատվության, երբ որ դատական իշխանությունը կազատագրվի բռնապետի կամայականություններից:

Հաշվի առնելով Գարիկ Գալեյանի ապօրինի կալանավորումը, և ընդհանրապես , «Որդիների Կանչ» ՀԿ անդամներին թիրախավորելը, «Որդիների Կանչ» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին և անձանց խորհրդատվությունների՝ օրվա իշխանությունների հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև