Ամփոփվել են Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա հավաքել է ձայների ավելի քան 76 տոկոսը, ասվում է ՌԴ ԿԸՀ-ի կայքում։
Սոբյանինին տրվել է 2,499,114 ձայն. նրան հաջորդում է թեկնածու Լեոնիդ Զյուգանովը, որը հավաքել է 265,374 ձայն:
«Շնորհակալություն սիրելիներս ձեր աջակցության համար… Մոսկվացիների համար շատ դժվար, բարդ, բայց շատ կարևոր աշխատանք է սպասվում: Ամեն ինչ կանեմ, որ մեր քաղաքն էլ ավելի զիլ ու գեղեցիկ լինի… Մենք դա միանշանակ կարող ենք անել: Որովհետև մենք ունենք ամենաթանկ բանն այս աշխարհում՝ խիզախ, տաղանդավոր, աշխատասեր մարդիկ, մոսկվացիներ։ Հաղթանակը մերն է լինելու», — իր միկրոբլոգում գրել է Սոբյանինը:
Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 8-ից 10-ը։ Մոսկվայի քաղաքային ընտրական կոմիտեի տվյալներով՝ մայրաքաղաքում քվեարկել է մոտ 3,3 միլիոն մարդ՝ ընտրողների գրեթե 50 տոկոսը։